Օրբելի կենտրոնը հյուրընկալեց ՄՃԽ ավագ վերլուծաբան Ջոշուա Կուչերային
1 ր. | 2025-09-26Սեպտեմբերի 26-ին Օրբելի կենտրոնը հյուրընկալել է Միջազգային ճգնաժամային խմբի (ICG) Հարավային Կովկասի ավագ վերլուծաբան Ջոշուա Կուչերային (Joshua Kucera): Տեղի է ունեցել փորձագիտական քննարկում տարածաշրջանային հարցերի շուրջ։
Փորձագետներն անդրադարձել են օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան պայմանավորվածություններից հետո Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացին, կողմերի դիրքորոշումներին և օրակարգային այլ հարցերի։ Ընդգծվել է կողմերի միջև փոխվստահության կարևորությունը։
Քննարկվել է նաև տարածաշրջանային և միջազգային դերակատարների ազդեցությունը Հարավային Կովկասի զարգացումների վրա։